Վարդանեսի լիճ

Վարդանեսի լիճը (կամ Վարդանես լճի համալիր) ջրագրական բնության հուշարձան է Գոմադրունք լեռան հյուսիսային ստորոտին, Ընկուզաց գետի միջին հոսանքում՝ պատմական Վարդանես գյուղատեղիի ավերակների հարևանությամբ, ծովի մակարդակից 1748 մետր բարձրության վրա։

Լճի համալիրն ունի բնապահպանական կարևոր նշանակություն և պաշտպանվում է պետության կողմից։ Այն պաշտոնապես գրանցված է Հայաստանի Հանրապետության բնության պետական հուշարձանների ցանկում։

Այս կարգավիճակը հաստատվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին՝ ՀՀ Կառավարության «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» համապատասխան որոշմամբ։

Այս հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է rind.am կայքին։ Խնդրում ենք, հոդվածի բովանդակությունը մեջբերելիս կամ այլ կայքերում օգտագործելիս նշել սկզբնաղբյուրը ակտիվ հղումով։

Այլ հուշարձաններ