Եղանակ -0°
Քամու պատկերակ 10 կմ/ժ (Հս)

Քարկատարի լեռների նվաճում

Քարկատարի լեռները արշավային ամենագրավիչ ուղղություններից է։ Այս երթուղին համեմատաբար ավելի բարդերից է և խորհուրդ է տրվում փորձառուներին՝ հատուկ պատրաստությամբ։

Երթուղին սկսում ենք Ռինդ գյուղի հյուսիսային հատվածից՝ Զորահ գինեգործարանի մոտից։ Նպատակակետ ունենալով Գոմադրունք գագաթը 2149մ՝ բարձրանում ենք լեռն ի վեր ճանապարհին կանգառ կատարելով Վիմափոր եկեղեցում։ Այս գագաթի նվաճումը հարաբերական բարձրությունների մեծ տարբերության պատճառով երթուղու ամենաբարդ հատվածն է։ Գոմադրունք գագաթից Դրախտիսար (2209մ) անցումը կատարում ենք հյուսիսային լանջով, քանզի լեռնահամակարգի բարձրադիր հատվածները մացառուտների պատճառով կարող են դժվարություններ ստեղծել։

Դրախտիսարից երթուղին աստիճանաբար իջնում է դեպի Ծաղկադրունք լեռնանցքը, որտեղ կանգառի ժամանակ կարելի է թարմացնել խմելու ջրի պաշարը՝ Սպիտակ վանք գյուղատեղիից եկող ջրով։ Երթուղու երրորդ գագաթը Ուլնոցն է (2521մ), որը որոշ արշավակներ շրջանցում են՝ միանգամից նվաճելով Նարե լեռան բարձունքը (2602մ)։ Համեմատաբար բարդ է նաև Ցոլասարի գագաթ հասնելը (2771մ), որից սկսեում է վայրէջքը Ուլգյուր գյուղատեղիով՝ դեպի Աղավնաձոր գյուղ։ Վայրէջքին կանգառ ենք ունենում Սևակի աղբյուրում, Սուրբ Ստեփանոս, այնուհետև Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցիներում։

  • Սկզբնակետ․ Ջնդրախաչի բարձունք
  • Կանգառներ․
    • Ռինդի վիմափոր եկեղեցի
    • Գոմադրունք (2149մ)
    • Դրախտիսար (2209մ)
    • Ծաղկադրունք
    • Ուլնոց (2521մ)
    • Նարե (2602մ)
    • Ցոլասար (2771մ)
  • Կանգառներ (վերադարձ)․
    • Սևակի քար աղբյուր
    • Վերին Ուլգյուր գյուղատեղի, Սուրբ Ստեփանոս եկեղեցի
    • Ներքին Ուլգյուր գյուղատեղի, Սուրբ Աստվածածին եկեղեցի
  • Վերջնակետ․ Աղավնաձոր գյուղ
  • Հեռավորությունը․ 25 կմ
  • Տևողությունը․ 15 ժամ
  • Բարդության մակարդակը․ Բարդ
Քարկատարի լեռներ
Այս հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է rind.am կայքին։ Խնդրում ենք, հոդվածի բովանդակությունը մեջբերելիս կամ այլ կայքերում օգտագործելիս նշել սկզբնաղբյուրը ակտիվ հղումով։

Քարկատարի լեռների նվաճում երթուղու վրա գտնվող հուշարձաններ

Այլ երթուղիներ