Եղանակ -1°
Քամու պատկերակ 5 կմ/ժ (Հս)

Վիմափոր եկեղեցու քայլարշավային արահետներ

Արահետ Ռինդի Վիմափոր եկեղեցի

Ռինդի վիմափոր եկեղեցին հասնելու ամենամատչելի երթուղին սկսում է Կաքավաձոր հանդամասից։ 2024 թվականի ամռանը Արենիի համայնքապետարանի կողմից ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի հետ համագործակցությամբ և Եվրամիության ֆինանսավորմամբ կառուցվել է երկու քայլարշավային արահետներ։ Արահետներից առաջինի երկարությունը 2,03 կիլոմետր է, իսկ երկրորդ՝ 1,81 կլիոմետր։

Երկու արահետներն էլ հարմար են սկսնակ քայլարշավորդների համար։ Փոքր ինչ դժվարություն կարող է ներկայացնել Վիմափոր եկեղեցու մուտքին մոտեցող վերջին 30 մետրը, որը հնավայրերին չվնասելու պատճառով թողնվել է նախնական տեսքով։

Այս հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է rind.am կայքին։ Խնդրում ենք, հոդվածի բովանդակությունը մեջբերելիս կամ այլ կայքերում օգտագործելիս նշել սկզբնաղբյուրը ակտիվ հղումով։

Վիմափոր եկեղեցու քայլարշավային արահետներ երթուղու վրա գտնվող հուշարձաններ

Այլ երթուղիներ