Ռինդ գյուղի վոլեյբոլի հավաքականը

Ռինդի թիմը դուրս եկավ վոլեյբոլի առաջնության կիսաեզրափակիչ

2026 թվականի փետրվարի 1-ին տեղի ունեցավ Արենի համայնքի վոլեյբոլի առաջնության հերթական փուլը, որտեղ Ռինդի թիմը ցուցադրեց փայլուն խաղ և կամային բարձր որակներ։

Մեր մարզիկները վստահ հաղթանակներ տանելով Ագարակաձոր և Արփի գյուղերի թիմերի նկատմամբ՝ պատվով դուրս եկան առաջնության կիսաեզրափակիչ փուլ։

Մեր աջակցությունն ենք հայտնում Ռինդի թիմին և տղաներին հաջողություն ենք մաղթում առաջիկա վճռորոշ խաղերում։

Առա՛ջ, դեպի եզրափակիչ: 🏆🏐