Ցոլասար

Ցոլասար

Ցոլասարը Քարկատարի լեռնաշղթայի հարավարևմտյան ճյուղավորումների կենտրոնական և կարևորագույն գագաթներից է։ Այն գտնվում է Ռինդ գյուղի հյուսիսային հատվածում և ունի 2772 մետր բարձրություն։ Իր աշխարհագրական դիրքով այն հանդիսանում է յուրօրինակ հանգույց՝ կապելով լեռնազանգվածի մի քանի նշանավոր բարձունքներ։

Ցոլասարի շուրջը տարածվում են Քարկատարի մյուս գեղեցիկ գագաթները. դեպի հարավ-արևմուտք գտնվում է Նարե լեռը (2602 մ), հարավ-արևելքում՝ Փարթամը (2631 մ), իսկ հյուսիսում վեր է խոյանում ամբողջ լեռնազանգվածի ամենաբարձր կետը՝ Քարկատարը (2961 մ)։ Հենց Ցոլասարից սկսվող երթուղիներն են համարվում լեռնագնացության լավագույն ուղիներից մեկը Վայոց ձորում։

Այս հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է rind.am կայքին։ Խնդրում ենք, հոդվածի բովանդակությունը մեջբերելիս կամ այլ կայքերում օգտագործելիս նշել սկզբնաղբյուրը ակտիվ հղումով։

Ցոլասարով անցնող երթուղիներ

Այլ հուշարձաններ