Հին Ռինդ
Հին Ռինդ, միջնադարյան հայկական լքված բնակավայր Մեծ Հայքի Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառի արևմուտքում, ներկայիս Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի վարչական տարածքի արևելյան եզրին։ Գյուղատեղին ներառված է Ռինդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում (11.37/3)։
Սողանքի պատճառով գյուղը լքվել է 1960-ական թվակնների երկրորդ կեսին։ Բնակիչները տեղափոխվել են 3 կմ արևմուտք և «Թափ» հանդամասում հիմնել են ներկայիս Ռինդ գյուղը։
Գյուղի կենտրոնական մասում է գտնվում միջնադարյան Ծաղկավանք եկեղեցու ավերակները, որի տեղում առկա է փոքրիկ մատուռ։ Պահպանված է դպրոցի դիմային պատի մի հատվածը։

Հին Ռինդ գյուղը

Հին Ռինդ գյուղը AI-ով գունավորած
Այս հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է rind.am կայքին։ Խնդրում ենք, հոդվածի բովանդակությունը մեջբերելիս կամ այլ կայքերում օգտագործելիս նշել սկզբնաղբյուրը ակտիվ հղումով։
-0°