Գինու արտադրությունը մեր ընտանիքում ոչ թե պարզապես գործ է, այլ սերնդեսերունդ փոխանցվող ժառանգություն։ Դեռևս տասնամյակներ առաջ մեր տանը պատրաստվող գինին բարձր է գնահատվել արվեստի մեծերի կողմից. նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը նախընտրում էր հենց պապիս եղբոր գինին և ամեն տարվա համար ուներ իր անհատական կարասը մեր մառանում։
Այսօր ես շարունակում եմ այդ ավանդույթը՝ գործընթացին հաղորդելով ժամանակակից որակական չափանիշներ։ Մեր գինին ստացվում է Ռինդի իմ սեփական այգիների բերքից՝ Սև Արենի և Թոզոտ սորտերի ներդաշնակ համադրությամբ։ Ամբողջ պրոցեսն իրականացվում է ավանդական եղանակով՝ առանց արհեստական հավելումների, ինչն ապահովում է գինու բնականությունը և մաքուր, բազմաշերտ համային փունջը։
- Տեխնիկական բնութագիր (2025 թ. բերք):
- Խաղողի շաքարայնությունը. 23.5 °Brix (Բրիքս)
- Թնդությունը (Սպիրտ). 13.6%
- Մնացորդային շաքար. 0–1 գ/լ (Չոր/Դառը)
Հատկանիշներ. Երկար հետհամ, բնական գույն և ավանդական տնական գինու թարմություն։
Առաջարկում ենք ինչպես մինչև 6 ամսվա թարմ գինիներ, այնպես էլ սահմանափակ քանակությամբ հնեցված տեսականի։
🛒 Գնել առցանց. 2025 թվականի արտադրանքը հասանելի է shukayum.am հարթակում։
Կապ.
📧 narek@rind.am
📞 055-840990
📍 գ. Ռինդ, 14-րդ փողոց, տուն 8
-3°