Ռինդ համայնապատկեր

Ռինդի գտածոները

Այս հոդվածում ներկայացրել եմ Հայաստանի տարբեր թանգարաններում պահվող այն բացառիկ գտածոները և ցուցանմուշները, որոնք հայտնաբերվել են Ռինդ գյուղում կամ անմիջական առնչություն ունեն Ռինդի պատմության հետ։ Ինձ հաջողվել է ի մի բերել և համակարգել 28 նմուշ Հայաստանի 3 խոշոր թանգարաններից։ Այս հավաքածուն ներառում է ինչպես 19-րդ դարի կենցաղային իրեր, այնպես էլ միլիոնավոր տարիների վաղեմության բրածոներ։

Եղեգնաձորի երկրագիտական թանգարան

1. Զարդակոճակ – Գոտկազարդ

Հիմնական հաշվառանիշ՝ 663
Նկարագրություն՝ Զարդակոճակները նշաձև են, նախշերն իրենց մեջ պարունակում են կոկոններ և ծաղկանախշեր, որոնք խորհրդանշում են կյանքը: Վերևի մասում ունեն կախելու համար արված օղ:
Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-20-րդ դար
Նյութը՝ Բրոնզ
Չափս՝ 3.5 x 1.7 սմ
Հայտնաբերման ժամանակը՝ 1975թ.

2. Զարդակոճակ – Գոտկազարդ

Հիմնական հաշվառանիշ՝ 665
Նկարագրություն՝ Զարդակոճակները նշաձև են, նախշերն իրենց մեջ պարունակում են կոկոններ և ծաղկանախշեր, որոնք խորհրդանշում են կյանքը: Վերևի մասում ունեն կախելու համար արված օղ:
Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-20-րդ դար
Նյութը՝ Բրոնզ
Չափս՝ 3.5 x 1.7 սմ
Հայտնաբերման ժամանակը՝ 1975թ.

3. Զարդակոճակ – Գոտկազարդ

Հիմնական հաշվառանիշ՝ 666
Նկարագրություն՝ Զարդակոճակները նշաձև են, նախշերն իրենց մեջ պարունակում են կոկոններ և ծաղկանախշեր, որոնք խորհրդանշում են կյանքը: Վերևի մասում ունեն կախելու համար արված օղ:
Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-20-րդ դար
Նյութը՝ Բրոնզ
Չափս՝ 3.5 x 1.7 սմ
Հայտնաբերման ժամանակը՝ 1975թ.

4. Թաս – Խոհանոցային սպասք

Հիմնական հաշվառանիշ՝ 7090
Նկարագրություն՝ Թաս՝ բարձր, օղակաձև նստուկով, գնդաձև իրանով: Շուրթից ներքև արված է 3 ակոսագծեր, որից ներքև կա արձանագրություն՝ Ալեքսան Բատալով 1856:
Վարպետ՝ Ալեքսան Բատալով (1856թ.)
Նյութը՝ Պղինձ
Տրամագիծ (սմ)՝ նստուկ՝ 9.5, բերան՝ 17
Բարձրություն (սմ)՝ 10
Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1856թ.
Նվիրատու՝ Վասիլ Կյուրեղյան
Հայտնաբերման ժամանակը՝ 1995թ.

5. Զարդակոճակ – Գոտկազարդ

Հիմնական հաշվառանիշ՝ 664
Նկարագրություն՝ Զարդակոճակները նշաձև են, նախշերն իրենց մեջ պարունակում են կոկոններ և ծաղկանախշեր, որոնք խորհրդանշում են կյանքը: Վերևի մասում ունեն կախելու համար արված օղ:
Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-20-րդ դար
Նյութը՝ Բրոնզ
Չափս՝ 3.5 x 1.7 սմ
Հայտնաբերման ժամանակը՝ 1975թ.

6. Զարդակոճակ – Գոտկազարդ

Հիմնական հաշվառանիշ՝ 667
Նկարագրություն՝ Զարդակոճակ վեցանիստ, բրգաձև՝ զարդարված բուսական զարդամոտիվներով: Հետևում զոդված է օղ:
Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-20-րդ դար
Նյութը՝ Արծաթ
Չափս՝ 2.5 սմ
Հայտնաբերման ժամանակը՝ 1975թ.

7. Թավա – Խոհանոցային սպասք

Հիմնական հաշվառանիշ՝ 7091
Նկարագրություն՝ Թավա՝ օղակաձև նստուկով, ներսի կողմում զարդարված է զիգզագաձև զարդագոտիներով և բուսական զարդամոտիվներով, հատակի վրա նույնպես արված են բուսական զարդանախշեր: Բռնակը բացակայում է:
Նյութը՝ Պղինձ, երկաթ
Տրամագիծ (սմ)՝ նստուկ՝ 15, բերան՝ 27
Բարձրություն (սմ)՝ 7
Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-20-րդ դար
Նվիրատու՝ Վասիլ Կյուրեղյան
Հայտնաբերման ժամանակը՝ 1995թ.


Հայաստանի բնության պետական թանգարան

1. Տերեբելլում սոպիտում (Terebellum sopitum)

Հիմնական հաշվառանիշ՝ 38/7
Տեսակը՝ Կենդանական, Բրածո/ֆաունայի նյութ
Նկարագրություն՝ Խեցին միջին չափի է, կարճ, մեծ պարույրով:
Հասակը՝ Պալեոգեն
Չափս՝ 73 մմ
Հայտնաբերման ժամանակը՝ 1957թ.

2. Տերեբելլում սոպիտում (Terebellum sopitum)

Հիմնական հաշվառանիշ՝ 288/14-16
Տեսակը՝ Կենդանական, Բրածո/ֆաունայի նյութ
Նկարագրություն՝ Խեցիները միջին չափսերի են, կարճ պարույրով, մեծ և լայնացող վերջին պտուտակով, մուտքը երկարավուն է և նեղ:
Հասակը՝ Պալեոգեն՝ վերին էոցեն
Հավաքագրող՝ Հ. Պտուղյան
Չափս՝ 14-րդը՝ 37 մմ, 15-րդը՝ 59 մմ, 16-րդը՝ 91 մմ
Հայտնաբերման ժամանակը՝ 1970թ.

3. Ցեպատիա ցեպացեա (Cepatia cepacea)

Հիմնական հաշվառանիշ՝ 478/1-2
Տեսակը՝ Կենդանական, Բրածո/ֆաունայի նյութ
Նկարագրություն՝ Խեցիները տարբեր չափերի են: Նմուշների մակերեսները ծածկված են աճման բարակ շտրիխներով:
Հավաքագրող՝ Պ. Ասլանյան
Չափս՝ 1-ը՝ 36 մմ, 2-րդը՝ 27 մմ
Հայտնաբերման ժամանակը՝ 1964թ.

4. Պոլիպլացիդիա (Ծովոզնի)

Հիմնական հաշվառանիշ՝ 509
Տեսակը՝ Կենդանական, Բրածո/ֆաունայի նյութ
Նկարագրություն՝ Զրահը խոշոր է և կիսասֆերիկ, վերին և կղչքային մասերը հավասարաչափ ուռուցիկ են:
Հասակը՝ Պալեոգեն-էոցեն
Նվիրատու՝ ՀԳԱ-ի երկրաբանության ինստիտուտ
Չափս՝ 109 մմ
Հայտնաբերման ժամանակը՝ 1960թ.

5. Էուպատագուս ֆորմոսուս (Eupatagus formosus /Ծովոզնի/)

Հիմնական հաշվառանիշ՝ 512
Տեսակը՝ Կենդանական, Բրածո/ֆաունայի նյութ
Նկարագրություն՝ Զրահը միջին չափսի է, ոչ բարձր, լայնաօվալ:
Հասակը՝ Պալեոգեն՝ վերին էոցեն
Նվիրատու՝ ՀԳԱ-ի երկրաբանության ինստիտուտ
Չափս՝ 83 մմ
Հայտնաբերման ժամանակը՝ 1960թ.

6. Կորբիս լամելլոսա (Corbis lamellosa)

Հիմնական հաշվառանիշ՝ 288/7
Տեսակը՝ Կենդանական, Բրածո/ֆաունայի նյութ
Նկարագրություն՝ Խեցին հավասարափեղկ է, միջին մեծության երկարավուն-օվալ, արտաքին մակերեսը զարդարված է բարձր կոնցենտրիկ կողերով:
Հասակը՝ Պալեոգեն՝ վերին էոցեն
Հավաքագրող՝ Հ. Պտուղյան
Չափս՝ 47 մմ
Հայտնաբերման ժամանակը՝ 1969թ.

7. Վելատես սխմիդելիանուս (Velates schmidelianus)

Հիմնական հաշվառանիշ՝ 468/1-3
Տեսակը՝ Կենդանական, Բրածո/ֆաունայի նյութ
Նկարագրություն՝ Խեցիները մեծ, միջին և փոքր չափսերի են, կոնաձև, կլորավուն:
Հասակը՝ Պալեոգեն՝ վերին էոցեն
Հավաքագրող՝ Պ. Ասլանյան
Չափս՝ 1-ը՝ 59 մմ, 2-րդը՝ 41 մմ, 3-րդը՝ 31 մմ
Հայտնաբերման ժամանակը՝ 1964թ.

8. Վուլսելլա դուբիա տրանսիլվանիկա (Vulsella dubia transylvanica)

Հիմնական հաշվառանիշ՝ 482
Տեսակը՝ Կենդանական, Բրածո/ֆաունայի նյութ
Նկարագրություն՝ Խեցին մեծ է, նեղ և բարձր: Կափող փոսիկը բավականին խորն է, եռանկյունաձև:
Հասակը՝ Պալեոգեն՝ էոցեն
Հավաքագրող՝ Պ. Ասլանյան
Չափս՝ 53 մմ
Հայտնաբերման ժամանակը՝ 1964թ.

9. Կատարիկ

Հիմնական հաշվառանիշ՝ 520/1-2
Տեսակը՝ Կենդանական, Բրածո/ֆաունայի նյութ
Նկարագրություն՝ Միջին մեծության և ուռուցիկության, հավասարափեղկ, ոչ հավասարաչափ խեցիներ են:
Հասակը՝ Պալեոգեն՝ վերին էոցեն
Նվիրատու՝ ՀԳԱ-ի երկրաբանության ինստիտուտ
Չափս՝ 1-ը՝ 28 մմ, 2-րդը՝ 30 մմ
Հայտնաբերման ժամանակը՝ 1966թ.

10. Տերեբելլում սոպիտում (Terebellum sopitum)

Հիմնական հաշվառանիշ՝ 38/27
Տեսակը՝ Կենդանական, Բրածո/ֆաունայի նյութ
Նկարագրություն՝ Նմուշը միջին մեծության է, կարճ, մեծ պարույրով:
Չափս՝ 65 մմ
Հայտնաբերման ժամանակը՝ 1950թ.

11. Տերեբելլում սոպիտում (Terebellum sopitum)

Հիմնական հաշվառանիշ՝ 495/1-2
Տեսակը՝ Կենդանական, Բրածո/ֆաունայի նյութ
Նկարագրություն՝ Միջին չափսերի խեցիներ են, կարճ պարույրով, մեծ և լայնացող վերջին պտուտակով:
Հասակը՝ Պալեոգեն՝ էոցեն
Նվիրատու՝ Պ. Ասլանյան
Չափս՝ 1-ը՝ 65 մմ, 2-րդը՝ 81 մմ
Հայտնաբերման ժամանակը՝ 1970թ.

12. Ցերիտիում վելլիկատում (Cerithium vellicatum)

Հիմնական հաշվառանիշ՝ 500
Տեսակը՝ Կենդանական, Բրածո/ֆաունայի նյութ
Նկարագրություն՝ Նմուշը միջին մեծության է, կոնաձև:
Հասակը՝ Պալեոգեն էոցեն
Նվիրատու՝ ՀԳԱ-ի երկրաբանության ինստիտուտ
Չափս՝ 50 մմ
Հայտնաբերման ժամանակը՝ 1965թ.

13. Լիմնոկարդիում մայերի (Limnocardium mayeri)

Հիմնական հաշվառանիշ՝ 873
Տեսակը՝ Կենդանական, Բրածո/ֆաունայի նյութ
Նկարագրություն՝ Նմուշը միջին չափսի խեցու մի փեղկն է, որի վրա լավ արտահայտված են ուղղահայաց և հորիզոնական ռադիալ գծերը:
Հասակը՝ Վերին Պալեոզոյ
Նվիրատու՝ ԵՊՀ-ի երկրաբանական ֆակուլտետ

14. Վելատես սխմիդելիանուս (Velates schmidelianus)

Հիմնական հաշվառանիշ՝ 288/2
Տեսակը՝ Կենդանական, Բրածո/ֆաունայի նյութ
Նկարագրություն՝ Խեցին միջին մեծության է, կլորավուն, ուռուցիկ, լավ երևում են աճման գծերը:
Հասակը՝ Պալեոգեն՝ էոցեն
Հավաքագրող՝ Հ. Պտուղյան
Չափս՝ 41 մմ
Հայտնաբերման ժամանակը՝ 1972թ.

15. Ամպուլլինա (Ampullina)

Հիմնական հաշվառանիշ՝ 288/9
Տեսակը՝ Կենդանական, Բրածո/ֆաունայի նյութ
Նկարագրություն՝ Խեցին զանգվածային, հաստապատ է, կազմված է 4-5 անհավասարաչափ մեծացող պտույտներից:
Հասակը՝ Պալեոգեն՝ վերին էոցեն
Հավաքագրող՝ Հ. Պտուղյան
Չափս՝ 62 մմ
Հայտնաբերման ժամանակը՝ 1969թ.

16. Դիթրեմաստեր ասլանիանի (Ditremaster aslaniani /Ծովոզնի/)

Հիմնական հաշվառանիշ՝ 510
Տեսակը՝ Կենդանական, Բրածո/ֆաունայի նյութ
Նկարագրություն՝ Զրահը փոքր է, օվալ կամ համարյա կլոր:
Հասակը՝ Ստորին-միջին օլիգոցեն
Նվիրատու՝ ՀԳԱ-ի երկրաբանության ինստիտուտ
Չափս՝ 30 մմ
Հայտնաբերման ժամանակը՝ 1970թ.

17. Սպոնդիլուս բիֆրոնս (Spondylus bifrons)

Հիմնական հաշվառանիշ՝ 517
Տեսակը՝ Կենդանական, Բրածո/ֆաունայի նյութ
Նկարագրություն՝ Խեցին մեծ է, անհավասարափեղկ:
Հասակը՝ Պալեոգեն` վերին էոցեն
Նվիրատու՝ ՀԳԱ-ի երկրաբանության ինստիտուտ
Չափս՝ 83 մմ
Հայտնաբերման ժամանակը՝ 1966թ.

18. Մոխրագույն կաքավ

Հիմնական հաշվառանիշ՝ 285/2
Տեսակը՝ Թռչունի խրտվիլակ
Նկարագրություն՝ Թռչունը կանգնած դիրքով է, գլուխը՝ ձախ, թևերը՝ փակ, կտուցը՝ բաց, աջ ոտքը մի փոքր առաջ ուղղված:
Հեղինակ՝ Վ. Հակոբյան
Չափս՝ 29 x 12 սմ
Հայտնաբերման ժամանակը՝ 1966թ.

19. Միլտա գիգանտեա (Miltha gigantea)

Հիմնական հաշվառանիշ՝ 525
Տեսակը՝ Կենդանական, Բրածո/ֆաունայի նյութ
Նկարագրություն՝ Խեցին խոշոր է, հավասարափեղկ: Փեղկերը հավասարաչափ են, թույլ ուռուցիկ և կլորավուն:
Հասակը՝ Պալեոգեն՝ վերին էոցեն
Նվիրատու՝ ՀԳԱ-ի երկրաբանության ինստիտուտ
Չափս՝ 93 մմ
Հայտնաբերման ժամանակը՝ 1969թ.


Հայաստանի պատմության թանգարան

1. Խաչաքանդակներ

Բաժնեհաշվառանիշ՝ Ն 2109
Տեսակը՝ Նեգատիվ լուսանկար (ապակի)
Նկարագրություն՝ Գյուղի դպրոցի պատի քարեր խաչաքանդակներով և հայերեն արձանագրություններով։
Հեղինակ՝ Լուսանկարիչ Անուշավան Շիրոյան
Լայնություն (սմ)՝ 9
Բարձրություն (սմ)՝ 12
Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1934թ.

2. Խաչքար

Բաժնեհաշվառանիշ՝ Ն 2110
Տեսակը՝ Նեգատիվ լուսանկար (ապակի)
Նկարագրություն՝ Խաչքար կիսաքանդ մատուռի մեջ։
Հեղինակ՝ Լուսանկարիչ Անուշավան Շիրոյան
Լայնություն (սմ)՝ 9
Բարձրություն (սմ)՝ 12
Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1934թ.