Նարե լեռ

Նարե

Նարեն Քարկատարի լեռների հարավարևմտյան ճյուղավորությունների գեղեցիկ գագաթներից է, որը գտնվում է Ռինդ գյուղի հյուսիսային հատվածում։ Լեռան բարձրությունը 2602 մետր է։ Այն զբաղեցնում է կենտրոնական դիրք մի քանի կարևոր լեռնագրական կետերի միջև՝ հանդիսանալով հիանալի դիտակետ շրջակա բարձունքների համար։

Նարե լեռը շրջապատված է ուշագրավ բնական հուշարձաններով. դեպի հարավ գտնվում է Ուլնոց գագաթը (2521 մ), հարավ-արևելքում տարածվում են Ծաղկադրունք լեռնանցքն ու Դրախտիսար լեռը (2209 մ)։ Դեպի հյուսիս Նարեն սահմանակցում է Ցոլասարին (2772 մ) և լեռնաշղթայի ամենաբարձր կետին՝ Քարկատարին (2961 մ)։

Այս հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է rind.am կայքին։ Խնդրում ենք, հոդվածի բովանդակությունը մեջբերելիս կամ այլ կայքերում օգտագործելիս նշել սկզբնաղբյուրը ակտիվ հղումով։

Նարե լեռով անցնող երթուղիներ

Այլ հուշարձաններ