Դրախտիսար
Դրախտիսարը լեռնագագաթ է Քարկատարի լեռների հարավարևմտյան ճյուղավորություններում՝ Ռինդ գյուղի հյուսիսային հատվածում։ Չնայած իր 2209 մետր բարձրությանը, այն լեռնաշղթայի ամենատպավորիչ տեսքն ունեցող գագաթներից է, որն իր ուրույն ուրվագծով գերիշխում է շրջակա լանդշաֆտի վրա։
Լեռը հանդիսանում է բնական ջրբաժան Ընկուզաց ձորի և Շրեշտի կիրճի միջև։ Դրախտիսարի գագաթից բացվում է լայն համայնապատկեր դեպի Քարկատարի բարձրլեռնային գոտին և Գնդասարի լեռնաշղթան։
Այս հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է rind.am կայքին։ Խնդրում ենք, հոդվածի բովանդակությունը մեջբերելիս կամ այլ կայքերում օգտագործելիս նշել սկզբնաղբյուրը ակտիվ հղումով։
-0°