Ճգնավորի մատուռ

Ճգնավորի մատուռ

Ճգնավորի մատուռը խորհրդավոր վիմափոր կառույց է, որը գտնվում է Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղից մոտ 2,5 կմ հյուսիս-արևելք։ Այն փորված է երկրաբանական ժայռ-մնացուկ հանդիսացող հսկա «Սպիտակ քարից» շուրջ 200 մետր հարավ-արևելք ընկած մեկուսի ժայռային ելուստի մեջ։ Ժամանակին այս մատուռը ծառայել է որպես շրջակա բնակավայրի հոգևոր կենտրոն, իսկ այսօր այն հայտնի է որպես ուրույն սրբատեղի։

Ճարտարապետական նկարագրություն

Մատուռն ունի արևմտյան մուտք՝ շուրջ 1,5 մետր բարձրությամբ։ Ներսում՝ արևելյան մասում, գտնվում է կիսակլոր խորանը՝ փոքրիկ բեմով, իսկ հյուսիսային պատին պահպանվել է մկրտության ավազանը։ Ժայռափոր կառույցի մուտքից դեպի հարավ՝ հենց ժայռի մակերեսին, պատկերված են նրբագեղ երկու խաչաքանդակներ։

Պատմական ակնարկ

Դեռևս 1949 թվականին հայագետ Հ. Եղիազարյանը, ուսումնասիրելով մատուռը, նշել է, որ խորանի վեմ քարից վերև քանդակված խաչը բնորոշ է 13-14-րդ դարերին։ Ըստ ուսումնասիրությունների՝ մատուռն ունեցել է նաև սրահ, որի հետքերը նկատելի են մուտքի առջև։ Սակայն ժամանակի ընթացքում ժայռի այդ հատվածը պոկվել և ցած է գլորվել՝ տանելով իր հետ մատուռի արտաքին հատվածը։

Այս հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է rind.am կայքին։ Խնդրում ենք, հոդվածի բովանդակությունը մեջբերելիս կամ այլ կայքերում օգտագործելիս նշել սկզբնաղբյուրը ակտիվ հղումով։

Այլ հուշարձաններ