Եղանակ -0°
Քամու պատկերակ 10 կմ/ժ (Հս)

Բարի գալուստ Ռինդ գյուղին նվիրված տեղեկատվական հարթակ:

Այս կայքը մասնավոր նախաձեռնություն է և ստեղծվել է բացառապես իմ անձնական ջանքերով, մտավոր և նյութական միջոցներով: Կարևոր եմ համարում նշել, որ հարթակը որևէ առնչություն չունի քաղաքական կամ պետական այլ կառույցների հետ: Կայքի ծրագրավորումը, բովանդակության ստեղծումը, թարմացումն ու տեխնիկական սպասարկումն իրականացվում է անհատական հիմունքներով՝ նպատակ ունենալով թվայնացնել և պահպանել մեր գյուղի հարուստ պատմությունն ու մշակույթը:

Ինչպե՞ս աջակցել նախագծին

Սա կենդանի նախագիծ է, որը կարող է զարգանալ հենց Ձեր օգնությամբ: Եթե Դուք ունեք.

  • Ռինդի հետ կապված հետաքրքիր պատմություններ կամ հուշեր,
  • Հին լուսանկարներ կամ արխիվային վավերագրեր,
  • Տեղեկություններ մեր գյուղի տոհմերի և ավանդույթների մասին,

Խնդրում եմ կիսվել ինձ հետ: Ես մեծ սիրով կհրապարակեմ Ձեր տրամադրած նյութերը՝ հոդվածի վերջում պարտադիր նշելով սկզբնաղբյուրը և նյութը տրամադրող անձի անունը:

Միասին պահպանենք Ռինդի պատմությունը սերունդների համար: