Պատմությունը հաճախ մեզ է ներկայացվում խոշոր տերությունների ու գաղափարախոսությունների տեսանկյունից, սակայն փոքր համայնքների համար պատերազմն առաջին հերթին մարդկային անդառնալի կորուստ է և կիսատ թողած ճակատագիր։
Երկրորդ համաշխարհային պատերազմի խորհրդա-գերմանական ճակատը Ռինդի համար դարձավ մի դաժան փորձություն, որը գյուղից խլեց իր ամենակենսունակ ուժը։ 1941-1945 թվականների ընթացքում Ռինդից զորակոչվածներից 108 հոգի այլևս երբեք տուն չվերադարձան։
Թեև պատերազմը մղվում էր հեռավոր Կերչում, Ստալինգրադում կամ Բեռլինի մատույցներում, Ռինդի հողի մշակը ստիպված էր թողնել իր այգին ու գութանը՝ զենք վերցնելու մի պետության շահերի համար, որի մասն էր կազմում այդ ժամանակ Հայաստանը։ Սա մի սերունդ էր, որի ներուժը պիտի ծառայեր հայրենի գյուղի շենացմանը, սակայն նրանց ճակատագիրը տնօրինվեց համաշխարհային աշխարհաքաղաքական բախումների հորձանուտում։
Հրապարակում եմ այն 108 ռինդեցիների անունները, ովքեր զոհվեցին այդ պատերազմի տարբեր ճակատներում։ Մենք նրանց հիշում ենք ոչ թե որպես գաղափարական զինվորների, այլ որպես մեր պապերի, եղբայրների ու որդիների, ում կյանքը խլեց մեծ պատերազմը։
Հիշատակի ցուցակ
| Աբրահամյան Մ Ս | Խաչատրյան Տ Ս | Մնացականյան Գ Կ |
| Աբրահամյան Ա Մ | Կարապետյան Գ Հ | Մնացականյան Ա Հ |
| Աբրահամյան Գ Հ | Կարապետյան Ս Հ | Մնացականյան Բ Հ |
| Աբգարյան Մ Ս | Կյուրեղյան Ս Ե | Մնացականյան Ս Շ |
| Ազիզյան Ա Խ | Կյուրեղյան Խ Ե | Մնացականյան Մ Շ |
| Ազիզյան Խ Գ | Կյուրեղյան Ռ Ե | Մնացականյան Ա Շ |
| Ազիզյան Մ Ե | Կյուրեղյան Ա Ա | Նազարյան Ն Ա |
| Անտոնյան Ա Լ | Կյուրեղյան Վ Ա | Նազարյան Վ Ս |
| Անտոնյան Վ Ե | Հախվերդյան Հ Կ | Նալբանդյան Ն Բ |
| Առաքելյան Ղ Դ | Հայրապետյան Խ Ն | Ներսեսյան Մ Ա |
| Ասատրյան Խ Տ | Հայրապետյան Ա Ն | Պողոսյան Լ Ո |
| Ասատրյան Շ Պ | Հայրապետյան Ա Ն | Սահակյան Ա Ե |
| Ասատրյան Ս Մ | Հայրապետյան Ս Ն | Սահակյան Գ Ա |
| Ասատրյան Վ Տ | Հայրապետյան Ս Ն | Սահակյան Հ Հ |
| Ավետիսյան Ա Մ | Հարությունյան Դ Ն | Սահակյան Խ Հ |
| Ավետիսյան Մ Ե | Հարությունյան Ա Ն | Սահակյան Ս Մ |
| Բաղդասարյան Բ Զ | Հարությունյան Ս Ն | Սանասարյան Ա Խ |
| Բաղդասարյան Գ Խ | Հարությունյան Թ Տ | Սարգսյան Ա Ա |
| Բաղդասարյան Գ Ա | Հարությունյան Գ Տ | Սարգսյան Գ Պ |
| Գալստյան Հ Ն | Հարությունյան Ս Ա | Սարգսյան Հ Ն |
| Գալստյան Հ Ն | Հարությունյան Ս Ս | Սարգսյան Վ Պ |
| Գալստյան Ռ Դ | Հովհաննիսյան Ա Մ | Սարգսյան Վ Պ |
| Գևորգյան Ա Զ | Հովհաննիսյան Գ Կ | Սիմոնյան Բ Զ |
| Գևորգյան Գ Վ | Ղազարյան Հ Մ | Սիմոնյան Ս Կ |
| Գևորգյան Խ Ս | Ղազարյան Ա Մ | Ստեփանյան Գ Վ |
| Գրիգորյան Ա Մ | Ղազարյան Բ Պ | Ստեփանյան Վ Ս |
| Գրիգորյան Հ Ս | Ղազարյան Մ Պ | Վասակյան Բ Ա |
| Գրիգորյան Մ Կ | Մակարյան Վ Ե | Վարդանյան Դ Պ |
| Ենոքյան Մ Ա | Մանուկյան Ռ Ա | Վարդանյան Վ Պ |
| Ենոքյան Փ Ա | Մանուկյան Ա Ս | Վարդանյան Հ Պ |
| Թադևոսյան Վ Ե | Մինասյան Ս Մ | Վարդանյան Վ Պ |
| Թևոսյան Դ Ս | Մինասյան Ա Ս | Վարդանյան Ռ Ա |
| Խաչատրյան Հ Հ | Մկրտրյան Խ Ն | Վարդանյան Ս Խ |
| Խաչատրյան Ս Կ | Մկրտրյան Հ Ս | Վարդանյան Զ Զ |
| Խաչատրյան Ս Ռ | Մկրտրյան Հ Ս | Վարդանյան Մ Պ |
| Խաչատրյան Վ Ս | Խաչատրյան Վ Ղ | Օհանջանյան Ն Լ |
Այս ցուցակի յուրաքանչյուր տողի հետևում մարդկային ճակատագիր է՝ իր երազանքներով ու ընտանիքով։
Սա իմ հարգանքի տուրքն է այն մարդկանց հիշատակին, ովքեր, անկախ պատերազմի բնույթից, ցուցաբերեցին արիություն և իրենց կյանքը թողեցին օտար հողերում՝ այդպես էլ չտեսնելով իրենց հարազատ Ռինդի վերածնունդը։
4°